25.11.2024
Իրանագետ. Իրանին անհանգստացնում են Բաքվի շփումները Իսրայելի ու ԱՄՆ–ի հետ
prev Նախորդ նորություն

Թուրքիան ծրագրում է մաքսային համաձայնագիր կնքել ԵԱՏՄ-ի հետ

Թուրքիան մտադիր է մաքսային համաձայնագիր կնքել ԵԱՏՄ-ի հետ՝ հայտարարել է Թուքիայի էկոնոմիկայի նախարար Նիհայթ Զեյբեկչին Իզմիրում անցկացվող 86-րդ միջազգային բազմաոլորտ ցուցահանդեսի ժամանակ։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

«Ունենք առաջարկ, որպեսզի Թուրքիան բանակցություններ սկսի ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագրի ստորագրման մասին՝ չխախտելով ԵՄ-ի հետ համապատասխան համաձայնագիրը։ Թուրքիան ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ հաստատել նաև այլ համագործակցություն»,- ասել է Զեյբեկչին։

Նա հավելել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև անցած տարվա ապրանքաշրջանառությա ծավալի 30 տոկոս աճը դեռևս միայն սկիզբն է։