24.11.2024
Պայմանագրային զինծառայողին դաժանաբար սպանել, ապա այրել է. մանրամասներ սարսափելի դեպքից
prev Նախորդ նորություն

Բարսելոնայում հայեր չեն տուժել. ԱԳՆ

Իսպանիայում ՀՀ դեսպանության նախնական տվյալների համաձայն՝ Բարսելոնայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:


Նախօրեին երեկոյան և այսօր գիշերը Կատալոնիայի երկու քաղաքներում՝ Բարսելոնայում և Կամբրիլյեում տեղի է ունեցել երկու ահաբեկչություն, որի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել ավելի քան 100 մարդ: Տուժածների թվում են 18 երկրի քաղաքացիներ՝   Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Արգենտինայի, Վենեսուելայի, Բելգիայի, Ավստրալիայի, Հունգարիայի, Պերուի, Հյուսիսային Իռլանդիայի, Հունասատանի, Կուբայի, Մակեդոնիայի, Չինաստանի, Իտալիայի, Ռումինիայի, Ալժիրի: Նախնական տվյալներով՝ ահաբեկչություններից չեն տուժել նաև ՌԴ քաղաքացիներ:


Իսպանիայում հայտարարվել է եռօրյա սուգ: