Պայմանագրային զինծառայողին դաժանաբար սպանել, ապա այրել է. մանրամասներ սարսափելի դեպքից
Oգոստոսի 17-ին Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ավտոճանապարհին այրված ավտոմեքենայում հայտնաբերվել էր պայմանագրային զինծառայողի մոխրացած դի:
Shamshyan.com -ը հայտնում է, որ սպանության կասկածանքով ոստիկանության Տավուշի մարզային վարչություն բերման է ենթարկվել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 37-ամյա Արթուր Լալայանին, ով նույնպես պայմանագրային զինծառայող է: Վերջինս կասկածվում է համագյուղացի, պայմանագրային զինծառայող, 32-ամյա Վարդան Գրիգորյանին առանձնակի դաժանությամբ սպանելու և դին այրելու մեջ: Նա ձերբակալվել է։
Խնջույքից հետո վերադառնալով տուն՝ Լալայանը ճանապարհին մի քանի շիշ գարեջուր և քաբաբ է գնել, այնուհետև իր զոհի մեքենայով ուղևորվել Ներքին Կարմիրաղբյուր, որտեղ էլ ինչ-որ ընտանեկան հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ բռունցքի բազմաթիվ հարվածներ է հասցրել Վ. Գրիգորյանին, այնուհետև ավտոմեքենայից դուրս է հանել իր զոհին, արդեն հարվածները շարունակել դրսում, որից հետո նրան դրել է ավտոմեքենայի մեջ և ավտոմեքենան հրելով՝ գլորել զառիթափից։ Այնուհետև նա հրկիզել է մեքենան։
Վարդան Գրիգորյանն ամուսնացած էր, մեկ անչափահաս երեխա ունի: