Վարչապետ. Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման որոշումը չի վերանայվելու
Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին որոշումը փոփոխության չի ենթարկվելու: Այդ մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ վարապետ Հովիկ Աբրահամյանը, ով ճշգրտեց, որ թանկացման հետևանքները մեղմելու համար սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություն կցուցաբերվի:
Սակագների բարձրացումը, ըստ վարչապետի, պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով՝ դրամի դոլարի նկատմամբ արժեզրկմամբ, էներգոբալանսի խախտմամբ, սակավաջրությամբ, Հայկական ատոմակայինի երկար ժամանակով չաշխատելով: «Մենք չենք բացառում, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի գործունեության մեջ բացթողումներ, չարաշահումներ, չհիմնավորված ծախսեր են եղել: Այդ գործոններից ոչ մեկը չի ընդգրկվել սակագների հաշվարկի մեջ»,-նշել է Աբրահամյանը:
Նա նաև նշել է, որ նախկին սակագների պահպանման դեպքում առկա էր հովհարային անջատումների վտանգը: Կառավարությունը հաշվարկել է, որ սակագների բարձրացման հետևանքով յուրաքանչյուր ընտանիք կկրի 1400 դրամի վնաս: Ելնելով դրանից` կառավարությունը 105.000 ընտանիքների 2.000 դրամի չափով լրացուցիչ օգնություն կտրամադրի: «Միաժամանակ, մեզ անհանստացնում են ոչ միայն սոցիալապես անապահով խավերը, այլ նաև այլ ապրանքների գների աճը: Գնաճի կանխարգելման համար մենք հանձնարարել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին ուդաշադիր վերահսկել գործընթանցերը», - նշել է Աբրահամյանը:
Ռուսական Ինտեռ ՌԱՕ-ի 100% մասնաբաժնով "Հայաստանի էլեկտրական ցանցեր" դուստր ընկերությունը մայիսի 5-ին Հանրային ծառայությունները կարգավոր հանձնաժողով պաշտոնական հայտ է ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ: Ընկերությունն առաջարկել է ցերեկային սակագինը այսօրվա 41,85 դրամի փոխարեն բարձրացնել մեկ կիլովատ ժամի համար մինչև 58,93 դրամ, իսկ գիշերային սակագինը՝այսօրվա 31,85 դրամի փոխարեն սահմանել 48,93 դրամ:
Հունիսի 17-ի նիստի ընթացքում, չնայած հասարակության բուռն դժգոհության որոշում է կայացրել հայտի մասնակի բավարարման հետ կապված: Նիստի արդյունքում որոշում է կայացվել սակագները բարձրացնել 6.93 դրամով՝ 17 դրամի փոխարեն: Որոշումը հասարակությանը բացասական արձագանքին արժանացավ, ինչի հետևանքը բողոքի զանգվածային ցույցներն էին: Հունիսի 22-ին ցուցարարները փակել են Երևանի Բաղրամյանի պողոտան, որտեղ գտնվում է նախագահի նստավայրը: Բողոքի ցույցը ցրվեց հունիսի 23-ի առավոտյան ոստիկանական ուժերի կողմից, սակայն այն վերսկսվեց հունիսի 23-ի երեկոյան:
Պետք է նշել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը չի բավարարել նաև Հայաստանի էլցանցերին: Ընկերությունում շարունակում են պնդել 17 դրամով բարձրացնելու անհրաժեշտության մասին՝ հակառակ պարագայում զգուշացնելով անխափան էներգամատակարարում ապահովելու անհնարինության մասին: