20.04.2025
Մեդվեդեւն անհրաժեշտ է համարում ԵԱՏՄ միասնական թվային տարածքի ստեղծումը
prev Նախորդ նորություն

Լապշինի՝ Իսրայել արտահանձնման հարցը կարող է հստականալ առաջիկա 7-10 օրում

Ադրբեջանում դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի փաստաբան Էդուարդ Չեռնինը որոշ պարզաբանումներ է կատարել իր պաշտպանյալի՝ Իսրայել արտահանձնման հարցի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Ինտերֆաքս»-ը:

Փաստաբանի փոխանցմամբ, Լապշինի՝ Իսրայել արտահանձնման հարցը կարող է հստականալ առաջիկա 7-10 օրում:
«Ես մտածում եմ, որ առաջիկա 7-10 օրում հստակ կլինի, թե ինչպիսի քայլեր կձեռնարկվեն այդ ուղղությամբ»,- ասել է Չեռնինը:

Լապշինի փաստաբանը նշել է նաև, որ օգոստոսի 14-ին ուժի մեջ է մտնում Բաքվի դատարանի կողմից Լապշինի նկատմամբ կայացված վճիռը, որի համաձայն` Լապշինին սպասում է 3 տարվա ազատազրկում:

«Այսօր դատարանի վճիռը մտնում է ուժի մեջ: Անհրաժեշտ է հետևել ընթացակարգին: Իսրայելի արդարադատության նախարարությունը պետք է դիմի Ադրբեջանի արդարադատության նախարարությանը, ինչից հետո ադրբեջանական կողմը կքննարկի դա»,- հավելել է նա:

Սաակաշվիլին իրեն անվանել է Վրաստանում իշխանափոխության պայման
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար