27.11.2024
«Բանակային խաղերին» մասնակցող հայ տանկիստները կիսաեզրափակչում են
prev Նախորդ նորություն

ՀՀ քաղաքացին ապօրինի փորձել է Վրաստան կենդանի խեցգետին ու ապխտած ձուկ ներմուծել

Հայաստանի քաղաքացին փորձել է ապօրինի Վրաստան ներմուծել ավելի քան 10 հազար կիլոգրամ կենդանի խեցգետին և ավելի քան 1.1 հազար կիլոգրամ ապխտած ձուկ: Այս մասին ասված է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության հաղորդագրության մեջ:


Sputnik Georgia-ի համաձայն, մաքսանենգ արտադրանքը հայտնաբերվել է վրաց-հայկական սահմանի Սադախլո անցակետում: Այդ ամենը, սակայն, փաստաթղթերում ներկայացված է իբրև միրգ:   


Հայտնաբերված ընդհանուր արժեքը գնահատվել է ավելի քան 35 հազար լարի (շուրջ 15 հազար դոլար):


Հարուցվել է քրեական գործ, որով նախատեսված է պատիժ՝  5-7 տարի ազատազրկում: