25.11.2024
Ովքե՞ր կարող են հաղթահարել Թրամփի՝ «Գրին քարտը» փոխարինող նոր ծրագրի պահանջները
prev Նախորդ նորություն

Ակնկալիքներ ԵԱՏՄ-ից. Հայաստանում նվազել են «լքելու տրամադրությունները» (հարցում)

Երևանաբնակների շրջանում վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները վկայում են, որ հարցվածների 72% չի պատրաստվում բնակություն հաստատել արտերկրում, 19% դժվարացել է պատասխանել այդ հարցին, իսկ 9% հստակ պատասխանել է, որ պատրաստ է հեռանալ Հայաստանից: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժողովրդի ձայն» հասարակական ակումբի փորձագետ Ծովինար Կոստանյանը:


Տարիներ շարունակ Հայաստանի հանրության շրջանում երկրից հեռանալու տրամադրությունները բավականին խորն են եղել: Նախկինում անցկացված սոցհարցումների արդյունքների համաձայն՝ Հայաստանի ու հատկապես Երևանի բնակիչների շուրջ 50 տոկոսը հնարավության դեպքում պատարաստակամություն են հայտնել հեռանալ երկրից և հաստատվել արտերկրում: Այժմ այդ տրամադրություններում բեկում է նկատվում, ինչն ըստ «Ժողովրդի ձայն» հասարակական ակումբի փորձագետների, հանդիսանում է ԵԱՏՄ շրջանակներում Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գործունեության արդյունք:



Հարցման արդյունքները վկայում են, որ Երևանի բանակիչների շրջանում ոչ միայն թուլացել են միգրացիոն տրամադարությունները, այլև երևանցիները հստակ ակնկալինքեր ունեն նոր կառավարությունից: «Հաջորդ հարցին՝ արդյոք մոտ ժամանակներս ակնկալում են Հայաստանում բարեփոխումներ սոցիալ-տնտեսական ոլորտում, 79% դրական պատասխան է տվել, 15% դժվարացել է հարցին պատասխանել, 6% էլ ասել է, որ որևէ բարեփոխում չի ակնկալում», - նշում է Ծովինար Կոստանյանը:



Հարցման արդյունքում նաև պարզ է դարձել, թե ինչ գործընթացների հետ են կապում հնարավոր բարեփոխումների իրականացումը: «Արդյունքում պարզվեց, որ հարցվողների գերակշիռ մասը` 62% հույսեր է կապում Կարեն Կարապետյանի կառավարության և 78% ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ: Իսկ ահա հարցվողների 26% այդ բարեփոխումների իրականացումը տեսնում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման մեջ»,- ասաց բանախոսը:



Այնուհետև ասուլիսի ժամանակ, որ նվիրված էր «Միգրացիոն հարցերը Հայաստանի նոր կառավարության աշխատանքի համատեքստում» թեմային, ներկայացվեցին այն առաջխաղացումները, որոնք վերջին 6 ամիսների ընթացքում կառավարությունը գրանցել է ԵԱՏՄ-ի շրջանակներում աշխատանքի արդյունքում:


Բանախոսներից Արման Ղուկասյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանում մինջև տարվա վերջ սպասվում է 2,5-3,4% տնտեսական աճ: «Այդ թվերը կանխատեսում են բոլոր հեղինակավոր փորձագետները: Մենք կարծում ենք, որ նման ակնկալիքներ չեր կարող լինել առանց ՀՀ կառավարության աշխատանքի ԵԱՏՄ-ի շրջանակներում: Կառավարությունը կարողացել է գրանցել մի շարք հաջողություններ ԵԱՏՄ-ի շրջանակներում վերջին 6 ամիսների ընթացքում» - ասաց Ղուկասյանը:


Բանախոսը նշեց, որ Հայաստանի արտահանման աճը վերջին 6 ամիսների ընթացքում կազմել է 21%, մասնավորապես պատրաստի ապրանքների, ինչը նշանակում է, որ երկրում նոր աշխատատեղեր են ստեղծվում: Առրտրաշրջանառության աճը 2017 առաջին կիսամյակում կազմել է 12,8%, ինչը, ըստ բանախոսի, բավականին խոստումնալից թիվ է կազմում: «Վստահ ենք, որ կառավարության այսպիսի աշխատանքի արդյունքում մենք հնարավորություն կունենանք 2018 թ. ունենալ բնակչության աճ և արտագաղթի նվազում» - եզրափակեց Ղուկասյանը: