Իրանը վերականգնելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն համարվող հայկական եկեղեցիները
Երկրում տուրիստական արդյունաբերությունը խթանելու համար Իրանը 370 հազար դոլար է տրամադրում երկրի հյուսիս-արևմուտքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն համարվող եկեղեցիների վերականգնման համար։ Այս մասին հայտնել է Իրանի Մշակութային և արհեստների ժառանգության կազմակերպության փոխտնօրեն Մոհամադ-Հասսան Թալեբիանը՝ հավելելով, որ պատմական եկեղեցիների ինքնությունը պետք է պահպանվի։
Պաշտոնյան այս մասին ասել է հայկական հնագույն Սուրբ Թադևոսի վանք կատարած այցի ժամանակ։
Կազմակերպությունը նախատեսում է փաստաթղթավորել ընդհանուր առմամբ 450 հայկական ու 150 ասորական եկեղեցիներ, հայտնում է Tehrantimes-ը։
2008 թվականին հուլիսի 6-ին Սուրբ Թադևոսի վանքը, Սուրբ Ստեփանոսի ու Ծոր Ծոր վանքերի հետ միասին, ճանաչվել էր որպես Համաշխարհային ժառանգություն և ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկի մեջ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշել է, որ այս կառույցները հայ ճարտարապետության ու դեկորատիվ ավանդույթների ունիվերսալ արժեքներ են։