21.04.2025
Այս տարի ՀՀ-ում թրաֆիքինգի 7 դեպք է արձանագրվել՝ 4 աշխատանքային և 3-ը սեռական շահագործման
prev Նախորդ նորություն

Բաքուն սադրիչ գործելաոճը փորձում է պարտադրել նաև բազմակողմ համագործակցության ձևաչափերում

Հուլիսի 27-ին Ռիգա աշխատանքային այցի շրջանակներում Լատվիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպումներ ունեցավ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում լատվիական պատվիրակության ղեկավար Էդվինս Շնիորեի և ԵԽԽՎ լատվիական պատվիրակության ղեկավարի տեղակալ Անդրիս Բերզինշի հետ։


ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ դեսպան Մկրտչյանը լատվիացի պատգամավորների հետ հանդիպումների ընթացքում ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնությունները, քննարկվեցին երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտությունն առաջ մղելուն ուղղված քայլերը, անդրադարձ կատարվեց երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը:


Խոսելով ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի մասին՝ դեսպան Մկրտչյանը ներկայացրեց հրադադարի խախտումների վերաբերյալ միջնորդների կոչերին հակադրվող Բաքվի անընդունելի վարքագիծը և ապակառուցողական հայտարարությունները։ Դեսպանը նաև նշեց, որ Ադրբեջանն իր սադրիչ գործելաոճը փորձում է պարտադրել նաև բազմակողմ և երկկողմ համագործակցության ձևաչափերում՝ ի հեճուկս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերի:

Անկախ ՌԴ կամ ԱՄՆ հետ կապերից՝ ՀՀ-ն պաշտպանական հարցերում ինքնուրույն պետք է լինի. դեսպան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար