25.11.2024
Ադրբեջանական խնձորից մինչև ամբաստանյալի աթոռ. ՊԵԿ աշխատակիցներին մեղադրանքներ է առաջադրվել
prev Նախորդ նորություն

Իսրայելը միշտ պատրաստ է զենք վաճառել ցանկացած պետության, այդ թվում նաև Հայաստանին. ԱԳՆ

Իսրայելի տարածաշրջանային հարցերով նախարարի Հայաստան այցի շրջանակում Հայաստանի և Իսրայելի միջև ստորագրվել են համապատասխան համաձայնագրեր, նշվել է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, այլ նաև այդ պետության ազգային տոնը, եղել են բավականին մեծ թվով պաշտոնատար անձինք: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:


«Շատ կարևոր է, որ լինի երկխոսություն, որ պետությունները միմյանցից այնուամենայնիվ մեկուսացված չլինեն, քանի որ Հայաստանի և Իսրայելի ժողովուրդների մեջ շատ կան թե՛ ընդհանրություններ, թե՛ նաև կնճռոտ ծալքեր: Բայց այդ երկխոսության ուղղությամբ քայլեր են կատարվում»,- ասաց նա:


Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերում այդ այցին Իրանի հետևած արձագանքին, Շավարշ Քոչարյանն ասաց, որ Հայաստանը միշտ ելնում է միր շահերից, երբ կառուցում է հարաբերություններ:


Ինչ վերաբերում է կնճռոտ հարցերից մեկին՝ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին, փոխարտգործնախարարը հիշեցրեց, որ Իսրայելի դիրքորոշումը շատ պարզ է և հրապարակային հնչել է, այն է՝ Իսրայելը միշտ պատրաստ է զենք վաճառել ցանկացած պետության, այդ թվում նաև Հայաստանին.


«Դա արդեն կախված է գնային առաջարկություններից և այլ հարցերից: Բայց ինչ վերաբերում է Իսրայելի հետ ռազմական համագործակցությանը, ապա զենքի վաճառքը մի բան է, իսկ ռազմական համագործակցությունը՝ այլ բան: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,- շեշտեց նա: