25.11.2024
Բակո Սահակյանն և Էդվարդ Նալբանդյանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
prev Նախորդ նորություն

ԵՄ հետ վիզայի դյուրացման ռեժիմից արդեն օգտվել է 55 հազար Վրաստանի քաղաքացի

2017 թվականի մարտի 28-ից հետո Եվրամիության հետ վիզային ռեժիմի դյուրացումից օգտվել է Վրաստանի 55 հազար քաղաքացի, այս թվից միայն 3 հազարը օրենքով սահմանված ժամկետում չի վերադարձել հայրենիք: Այս մասին հայտարարել է ՆԳ փոխնախարար Շալվա Խուցիշվիլին:


Գռուզիա-օնլայնի հաղորդմամբ, այն անձանց մասին տեղեկատվությունը, որոնք դեռ չեն վերադարձել Վրաստան, նախարարության կողմից ճշգրտված են: Թեև այս փուլում դեռ դժվար է ասել, որ նրանք խախտել են 90-օրյա առանց վիզայի ռեժիմը, քանի որ, պարզաբանել է փոխնախարարը, հնարավոր է նրանց մեկնել են այլ երկրներ, որոնց հետ Վրաստանը ևս ունի առանց վիզայի ռեժիմ: Այդպիսիք են, օրինակ, Ուկրաինան, Բելառուսը, Թուրքիան:


Ամենից շատ վրացիները մեկնել են այն երկրներ, որոնց հետ կա ուղիղ ավիակապ, ինչպես նաև այնտեղ մեծ է վրաց համայնքը՝ Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Հունաստան և այլն: