Ալիևի հետ հանդիպմանը Պուտինն արձանագրել է՝ տարածաշրջանում իրավիճակը հեշտ չէ
Սոչիում կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի շրջանակում քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային թեմաներին առնչվող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք kremlin.ru-ից:
Համաձայն աղբյուրի, Վլադիմիր Պուտինը նկատել է, որ տարածաշրջանում իրավիճակը հեշտ չէ և հույս է հայտնել, որ իրենց հանդիպումը կնպաստի բոլոր բարդ խնդիրների համար լուծում գտնելուն:
Նա նաև ասել է, որ Մոսկվան Բաքվի հետ ապագային վերաբերող բազմաթիվ համատեղ ծրագրեր ունի:
Իր հերթին Ալիևն ասել է, որ ադրբեջանական կողմը բավարարված է ՌԴ-ի հետ հարաբերությունների մակարդակով: Ալիևը նշել է, որ տարածաշրջանային կարևոր հարցերի, համաշխարհային քաղաքականության հարցերով պարբերաբար խորհրդատվությունների անհրաժեշտություն կա, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ամրապնդման հարցով: