25.11.2024
Թուրքիայի պատգամավորներին արգելվեց հիշատակել Հայոց ցեղասպանության մասին
prev Նախորդ նորություն

ՌԴ իրավապահ մարմինները կզբաղվեն Լապշինի արտահանձնմամբ վերջինիս դիմիումի դեպքում

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը կզբաղվի Ադրբեջանում 3 տարվա ազատազրկման դատապարտված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման գործով, եթե վերջինս դիմի նման խնդրանքով:

Հուլիսի 20-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դատապարտել է Ալեքսանդր Լապշինին 3 տարվա ազատազրկման:Բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը հայտարարել էր, որ ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը կարող է արտահանձնվել ՌԴ, Իսրայել կամ Ուկրաինա, քանի որ այդ երկրների քաղաքացիություն ունի:

Երբ ադրբեջանական դատարանի դատավճիռն ուժի մեջ մտնի և ՌԴ համապատասխան մարմինները ստանան ՌԴ քաղաքացու իրեն հայրենիք տեղափոխելու միջնորդությունը, ՌԴ արդարադատության նախարարությունը կդիմի Ադրբեջանի արդարադատության նախարարությանը դատապարտյալին 1998թ. կոնվենցիայով սահմանված կարգով արտահանձնելու համար: Այդ մասին ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Մինչդեռ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ադրբեջանում 3 տարվա ազատազրկման դատապարտված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հնարավոր արտահանձնումըԿրեմլի թեման չէ: