20.04.2025
Վերադառնալ բանակցություններին. ՄԱԿ-ը հրատապ դիմել է ԼՂ հակամարտության կողմերին
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ ՄԽ-ն արձանագրեց՝ Ադրբեջանը խախտել է Ժնևի կոնվենցիայի դրույթները. ԱԳՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին հայտարարությամբ արձանագրել են, որ Ադրբեջանը խախտել է Ժնևի կոնվենցիայի դրույթները: Այս մասին «Արմենպրես»-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:


«Համանախագահները ֆիքսել են, որ Ադրբեջանը սադրանք է իրականացրել` խախտելով Ժնևի կոնվենցիայի դրույթները»,- նշեց նա:


Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին հուլիսի 6-ին Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հանդես են եկել նոր հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների հետ՝ խստորեն պահանջելով վտանգի տակ չդնել քաղաքացիական անձանց:


Համանախագահները հուլիսի 4-ին հրադադարի ռեժիմի խախտումը համարել են սադրիչ գործողություն, որը կարող է խափանել հակամարտության կարգավորման խաղաղ ջանքերը և վտանգել գալիք բանակցությունները:


«Կողմերին հիշեցնում ենք Ժնևյան կոնվենցիայով ամրագրված նրանց պարտավորությունները, որոնք ենթադրում են զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել քաղաքացիական անձանց անընդունելի կորուստների: Առաջարկում ենք կողմերին ձեռնարկել անհետաձգելի միջոցներ լարվածության թուլացման ուղղությամբ և հստակորեն հետևել 1994-1995 թվականների հրադադարի համաձայնագրերին:


Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն ընդգծում են հակամարտության խաղաղ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու բանակցությունները սկսելու անհրաժեշտությունը, քանի որ դա է միակ իրական ճանապարհը՝ հասնելու տարածաշրջանի ժողովուրդների խաղաղությանը, բարգավաճմանն ու հաշտեցմանը»,- նշել էին համանախագահները:

Շաբաթը լարված էր. Ադրբեջանը կիրառել է ականանետեր, Դ-44 տիպի հրանոթներ ու նռնականետեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար