19.04.2025
Բարձրագույն կրթությունը Հայաստանում. երբ երկիրը որպես գիտական տարածք վտանգված է
prev Նախորդ նորություն

Հայ-ռուսական հարաբերություններում մեծ դերակատարություն ունի ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:


ԱԺ-ից տեղեկացնում են, որ ընդգծելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կարեւորությունը՝ Արա Բաբլոյանն անդրադարձել է երկու երկրների միջպետական փոխգործակցության բազմազան ոլորտներին: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է հայ-ռուսական խորհրդարանական համագործակցությունը՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը կշարունակի իր արդյունավետ աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում ակտիվորեն համագործակցելու անհրաժեշտությանը:


Արա Բաբլոյանը փաստել է, որ հայ-ռուսական հարաբերությունների սերտացման գործում մեծ դերակատարություն ունի Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը: Նա նորընտիր խորհրդարանի անունից պատրաստակամություն է հայտնել համագործակցելու դեսպանության հետ՝ նպաստելով բարեկամ ժողովուրդների հարաբերությունների առավել խորացմանը:


Իր հերթին Իվան Վոլինկինն ընդգծել է միջխորհրդարանական հարաբերությունների առկա մակարդակի կարեւրությունը ռուս-հայկական քաղաքական օրակարգում: Նրա խոսքով՝ պատմականորեն իրար փոխկապակցված բարեկամ երկրները պիտի զարգացնեն կապերը բոլոր ոլորտներում՝ շարունակելով համագործակցությունը նաեւ միջազգային կառույցներում:


Իվան Վոլինկինն անդրադարձել է համագործակցության ակտիվացմանը ԵԱՏՄ շրջանակում՝ կարեւորելով երկու երկրների օրենսդրության համապատասխանեցումը:


Հանդիպման ավարտին զրուցակիցները քննարկել են ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ առաջիկայում Մոսկվա նախատեսված պաշտոնական այցի մանրամասները:

ՀՀ-ում խոշոր չափերի գումարի դիմաց ստացել են զինծառայությունից տարկետումներ. բացահայտում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար