24.11.2024
Ասիական զարգացման բանկը ՀԷՑ-ին 80 մլն դոլար վարկ կտրամադրի
prev Նախորդ նորություն

Բարձրագույն կրթությունը Հայաստանում. երբ երկիրը որպես գիտական տարածք վտանգված է

ՀՀ-ն ունի 87 հազար ուսանող և 66 համալսարան, ինչն ըստ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, մտահոգիչ ցուցանիշ է:


«Աշխարհում նման ցուցանիշ դժվար կգտնենք, ունենք համալսարաններ, որտեղ 100-400 ուսանող է սովորում, կրթության որակն այստեղ տուժում է: Բարձրագույն կրթությանն ուղղված չափորոշիչներն այս տրամաբանությամբ չեն կարող աշխատել», - ԱԺ-ում հուլիսի 3-ին 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի շուրջ քննարկումների ժամանակ հայտարարեց Լեւոն Մկրտչյանը:


Վերջինս խոսքով՝ այս խնդիրները լուծելու համար պետք է լիցենզավորման գործընթացը փոխել: «Ի՞նչ ենք արել մինչև այսօր. ավտոմատ տվել ենք ինստիտուցիոնար հավատարմագրումը, բայց առարկայական, մասնագիտական հավատարմագրման պիտի գնանք: Նյութերն արդեն պատրաստված են: Մեկ տարվա ընթացքում պետք է անցնենք դրան, որպեսզի մանկավարժական ինստիտուտներում կադաստրային գործ չդրվի, և ՀՀ-ում ունենանք ուժեղ, իրենց առաքելությանը հավատարիմ, օպտիմալ բարձրագույն կրթական հաստատություններ, որտեղ ուսանողը իր շարժունակությունը կստանա», - իր խոսքում նշեց նախարարը:


Միևնույն ժամանակ նախարարը նշեց նաև, որ իրականությանը մոտ չէ այն կարծիքը, թե ՀՀ-ում բոլորը բարձրագույն կրթություն են ստանում: «Բացարձակապես հեռու են իրականությունից հայտարարություններն այն մասին, թե Հայաստանում բոլորը շանս ունեն բարձրագույն կրթություն ստանալու համար: Մեզ մոտ 51 տոկոսն է բարձրագույն կրթություն ստանում, իսկ ընդունված չափորոշիչը միջինը 67 տոկոս է: Իսկ սոցիալապես անապահով բանակչաության 35 տոկոս խավի միայն 5-6 տոկոսն է ներկայաացված բուհերում»,-ասաց նա:


Լևոն Մկրտչյանը նաև ասաց, թե մտահոգիչ է մասնագիտական առաջնահերթությունների վերանայումը: «Եթե նայում ենք անցած տարվա բակալավրիատի ցուցանիշներն, ապա մոտ 70 տոկոսը հումանիտար մասնագիտության ներկայացուցիչներ են: Եթե արմատապես չբարելավենք վիճակը և բնական գիտությունների դոմինանտության չբերենք, ՀՀ-ն կդադարի գիտական տարածք դառնալ և սպասարկման տարածքի կվերածվի: Սա լուրջ վտանգ է ու լուրջ կրթական բարեփոխումները պիտի անենք այս խնդիրները լուծելու համար»,- ասաց նա:


Հատկանշական է, որ Հայաստանում դպրոցների շրջանավարտների եւ բուհ ընդունվող երիտասարդների թիվը տարեցտարի նվազում է: Վիճակագրական տվյալները վկայում են այն մասին, որ նվազման տեմպերը բավականին մտահոգիչ են:


Համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարության (ԿԳՆ) տվյալների՝ 2012-ին ՀՀ ավագ դպրոցների շրջանավարտների թիվը եղել է 36.659, 2013-ին՝ 28.063, 2014-ին՝ 24.663, 2015-ին՝ 24.739 եւ 2016-ին՝ 23.237: Անկում է գրանցվել նաեւ ՀՀ պետական բուհերի ընդունելության համակարգում: Եթե 2012-ին առաջին կուրս ընդունվածների թիվը եղել է 16.262, ապա 2013-ին այդ թիվը նվազել է՝ դառնալով 14.244, 2014-ին՝ 12.355, 2015-ին՝ 13208, իսկ 2016-ին՝ 10.995: Ստացվում է՝ առաջին կուրսեցիների թիվն այս տարի նվազել է 2213-ով:


Ըստ փորձագետների՝ կրճատման հիմնական պատճառները երկուսն են՝ երկրից բնակչության արտագաղթը և ծնելիության մակարդակի անկումը: