24.11.2024
Մամուլ. Գագիկ Ծառուկյանի թիմը դեմ է դուրս եկել Հովիկ Աբրահամյանի՞ն
prev Նախորդ նորություն

ՊՆ. Սիրիա զորք կամ զինծառայողներ ուղարկելու հարցը չի քննարկվում, բայց չի էլ բացառվում

Բացի հումանիտար օգնությունից՝ Սիրիա լրացուցիչ ուժեր ուղարկվելու հարց չի քննարկվում, հատկապես այնտեղ զորք կամ զինծառայողներ ուղարկելու քննարկում չի եղել: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։


«Սիրիայում զորք կամ զինծառայողներ ուղարկվելու հարց չի քննարկվել: Բայց ես չեմ բացառում, որ կարող է իրավիճակ ստեղծվել, երբ մենք ցանկություն ունենանք», - ավելացրեց նախարարը:


Միևնույն ժամանակ նա ընդգծեց, թե  չի ակնկալում, որ առաջիկայում այդպիսի որոշում կկայացվի:


Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաև զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդրին: Նրա խոսքով՝ մինչև տարեվերջ լուծած կլինեն զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային, անօթևանության հարցը, ինչպես նաև առաջին կարգի հաշմանդամության ունեցող զինծառայողների բնակարանային ապահովության հարցը։


«Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային միջոցներից որոշակի գումար է տեղափոխվել ՊՆ հաշվին, ինչն էլ հնարավորություն կտա բնակարանային հարցը լուծել նշված ժամանակահատվածում։ Հերթ է գոյացել, որի մեջ կան դեռ 1992-94 թթ. զոհվածների ընտանիքներ: Ինչ վերաբերում է 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների բնակարանային ապահովության խնդրին, ապա այն կկարողանանք լուծել հաջորդ տարիներին»,- տեղեկացրեց Վիգեն Սարգսյանը:


Թե ինչու այդ հարցը այսքան երկար ժամանակ է պահանջում լուծվելու համար, ՊՆ-ն ասաց, որ իր անձնական գնահատականով՝  այդ ծրագրերին պակասում էր թափանցիկությունը, նաև՝ հերթի ընթացքին առցանց հետևելու հնարավորությունը: