8.04.2025
Մամուլ. 2018 թ. հետո ՀՀ-ում սկսվում է անկայունության շրջան՝ բացառված չէ Բաքվի հարձակումը
prev Նախորդ նորություն

Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար հունիսի 16-ից կգործի սեզոնային էլեկտրագնացք

Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Հրազդան – Ալմաստ (Երևան) - Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 16-ից՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:


Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին և Երևանի «Ալմաստ» կառամատույց ժամանում 08:10: Իսկ «Ալմաստ» կառամատույցից դեպի Սևանա լիճ գնացքը մեկնում է ժամը 08:30-ին՝ Շորժայի կայարան ժամանելով 11:28-ին:


Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը մեկնում է 17:00-ին՝ Երևան վերադառնալով ժամը 20:00-ին, Հրազդան՝ 21:42-ին:


ՀԿԵ-ն նման սեզոնային էլեկտրագնացք նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները թեթևացնելու նպատակով:

Հայաստանը Եվրամիության դեսպանին մեղադրեց երկրի ներքին գործերին խառնվելու մեջ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը