25.11.2024
Ռուսաստանը 300 դյուրակիր զենիթահրթիռային համալիր է մատակարարել ՀՀ
prev Նախորդ նորություն

Երևանում կգործի «Զվարթնոց» օդանավակայան ողևորվող փորձնական երթուղին

Երեւան - «Զվարթնոց» օդանավակայան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորափոխադրումները կանոնակարգելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կազմակերպել է փորձնական երթուղի, որը կգործի հունիսի 14-ից՝ առավոտյան ժամը 10:00-ից:


ՀՀ տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ այն կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։ Ուղեւորափոխադրումները կիրականացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին կից գծանշումներով առանձնացված տարածքից, ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով եւ օդափոխիչներով։ Փոխադրավարձը մեկ ուղեւորի համար 300 դրամ է։