23.11.2024
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկում են Աֆղանստանում խաղաղապահ ուժերի մեծացման հարցը. Ապաթուրայ
prev Նախորդ նորություն

Մինսկում կանցկացվի ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը

Երեքշաբթի Մինսկում կանցկացվի ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Բելառուսի ՊՆ մամլո ծառայությանը։


Հանդիպման մասնակիցները կքննարկեն 2017-ի երկրորդ կիսամյակի և 2018-ի առաջին կիսամյակի համար արտաքին քաղաքականության, անվտանգության ու պաշտպանության հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների խորհրդակցական պլանը։


Օրակարգում է նաև 2018 թվականի համար կառավարման մարմինների նախապատրաստման, հավաքական անվտանգության ուժերի և միջոցների կազմավորման պլանի քննարկումը։


«Այդ միջոցառման անցկացումն ու դրա շրջանակում ընդունված որոշումները կուղղվեն ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացմանը»,-ընդգծել է Բելառուսի ՊՆ մամլո ծառայությունը։