23.11.2024
Համատեղ ջանքերով կապահովենք ՀՀ-ՌԴ ռազմավարական դաշնակցության ամբողջ համալիրի աճը. Սարգսյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջան–Իսրայել. «Նավթ` զենքի դիմաց»

Իսրայելի ու Ադրբեջանի ապրանքաշրջանառությունը կազմում է 3.5 միլիարդ դոլար։ Իսրայելը հանդիսանում է ադրբեջանական նավթի հիմնական գնորդ`Իսրայելի կողմից սպառվող նավթի 40%-ը ունի ադրբեջանական ծագում, փոխանցում է day.az–ը։


Ադրբեջանա–իսրայելական հարաբերությունները զարգանում են տարբեր ոլորտներում`ավելացել են իսրայելական ներդրումներն արդրբեջանական տնտեսությունում, կան հեռանկարներ այլընտրանքային էներգետիկայի ոլորտում։


Պետք է նշել նաև Իսրայելի ու Ադրբեջանի ռազմա–տեխնիկական համագործակցությունը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի Բաքու այցի ընթացքում ստորագրվել է 5 միլիարդ դոլարի իսրայելական զենքերի գնման պայմանագիր։


Ղարաբաղում ապրիլյան մարտերի ժամանակ Ադրբեջանն օգտագործել է հիմնականում իսրայելական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքեր։