23.11.2024
Հայաստանի մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը հասավ Դամասկոս
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Իրանի համար մեծ է Սիրիայի աշխարհաքաղաքական նշանակությունը

Իրանը հասկանում է, որ եթե Սիրիայում տապալեն Ասադին, ապա այդ երկրում կձևավորվեն արևմտյան երկրների ռազմաբազաներ։ Իրանը հասկանում է, որ այդ պարագայում նրան կսկսեն ճնշել բոլոր կողմերից`«անակոնդայի սկզբունքով»։


Այդ մասին ФАН–ի հետ զրույցում հայտարարել է ռազմական փորձագետ Ալեքսանդր Պերենջիևը։ Նրա խոսքով, Իրանը չի ցանկանում հանձնել իր դաշնակցին, որ Թեհրանին թույլ է տալիս մնալու տարածաշրջանային առաջնորդ։ 


Ռազմական փորձագետ Բորիս Ռոժինը նշել է, որ Իրանը ցանկանում է ստեղծել ցամաքային կամուրջ Սիրիայի ու Իրաքի միջև։ Իրաքի արևմտյան շրջաններում գործող իրանամետ ուժերը պետք է միանան Սուդեյդայում գործող ուժերի հետ։