Մտրա՞կ, թե հերթական բուտաֆոր կառույց. ՀՀ-ում Կոռուպցիայի կանխարգելիչ հանձնաժողով կստեղծվի
Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Կոռուպցիայի կանխարգելիչ հանձնաժողովի մասին» և կից ներկայացված հարակից օրենքների նախագիծը: Այս ենթադրում է, որ արդեն 2018 թվականից Հայաստանում կգործի Կոռուպցիայի կանխարգելիչ հանձնաժողով:
Նախագծին կողմ է քվեարկել 92 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չի եղել:
Կառույցը ստեղծվելու է Բարձրաստիճան անձանց Էթիկայի հանձնաժողովի հիմքի վրա: Նախատեսվում է, որ բարձրաստիճան պաշտոնյաներից բացի հայտարարագրեր են ներկայացնելու նրանց ընտանիքի անդամները ևս, ինչը կավելացնի այդ ցանկում ներառված անձանց թիվը 500-ից մինչև 2200: Ցանկում, մասնավորապես, ներառված կլինեն դատախազներ, քննիչներ, հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ և այլն: Հանձնաժողովն ուումնասիրելու է նրանց կողմից ներկայացրած հայտարարագրերն ու եթե խախտումներ հայտնաբերվեն, կառավարությունից խոստանում են պատիժ սահմանված կիրառել: