24.11.2024
Մամուլ. Սերժ Սարգսյանը վերջակետ դրեց իր եւ վարչապետի հակասությունների մասին շահարկումներին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական զինուժը ինտենսիվ կրակ է բացել Բաղանիսի ուղղությամբ

Ադրբեջանական զինուժը հերթական անգամ կրակ է բացել Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ուղղությամբ: VERELQ-ի հետ զրույցում Տավուշի մարզի Բաղանիս համայնքի գյուղապետ Նարեկ Սահակյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանը նախօրեին երեկոյան ինտենսիվ կերպով կրակել են Բաղանիսի ուղղությամբ: Կրակահերթը շարունակվել է գրեթե երկու ժամ:


Բարեբախտաբար համայնքի բնակիչները չեն տուժել, իսկ կրակահերթի հետևանքով նյութական վնասների չափը ճշտվում է:


«Գիշերը խաղաղ է անցել, հիմա էլ հանգիստ է»,- հավելեց նա:


Նշենք, որ հակառակորդի զինուժը Բաղանիսի ուղղությամբ վերջին շրջանում հաճախակի է կրակ բացում: Այդպես, վերջինը եղել է մայիսի 31-ի երեկոյան: Բարեբախտաբար մարդկային զոհեր չեն եղել, բայց  հակառակորդի գնդակոծության հետեւանքով վնասվել էր Բաղանիսի 2 տուն՝ մեկի տանիքը, մյուսի՝ ջրհորդանը: