19.04.2025
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան
prev Նախորդ նորություն

«Տարոն-Ավիա» ընկերությունը մեկնարկում է Գյումրի- Մոսկվա կանոնավոր չվերթները

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորված հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ընկերությունը կանոնավոր չվերթներ է սկսում իրականացնել դեպի Մոսկվա:


ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ ավիաընկերությունը հունիսի 30-ից Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով թռիչքները կիրականացնի յուրաքանչյուր ուրբաթ: Հուլիսի 23-ից թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ ուրբաթ և կիրակի օրերին:


Նշվում է, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից չվերթները կիրականացվեն Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան: 


Համաձայն ավիաընկերության պաշտոնական կայքի, հունիսի 30-ին Գյումրի-Մոսկվա չվերթի տոմսերը՝ մի ուղղությամբ, սկսվում են 47 500 դրամից: 

Մասսայական ձերբակալություններ Հայաստանում. ԱԱԾ-ը բացահայտել է խոշոր չափի կաշառքներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար