24.11.2024
ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցության նոր շունչը
prev Նախորդ նորություն

ՊԵԿ նախագահ. ստվերային տնտեսությունը կրճատվել է խոշորների հաշվին՝ 15 տոկոսով

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյան
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նշում է վերջին 7 ամիսների ընթացքում, իսկ ավելի կոնկրետ իր եւ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամիս հարկային եկամուտների շարունակական աճ է ֆիքսվել:


Նրա կարծիքով, հարկային եկամուտների աճը պայմանավորված է ՊԵԿ-ի նախորդ ամիսներին բիզնես հանրությանն ուղղված բարեփոխումներով, որոնց մի մասն արդեն իսկ ընթացքի մեջ է:


«Վերջին 7 ամիսների ընթացքում, այն է՝ 2016թ.-ի հոկտեմբերից մինչև 2017թ.-ի ապրիլը Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 653.8 միլիարդ դրամ հարկային եկամուտներ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտներն այսպիսով աճել են 46.1 միլիարդ դրամով կամ 7.6 տոկոսով», - այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հարությունյանը՝ հավելելով, որ 500.3 միլիարդ դրամն ապահովվել է հարկային մարմինների, իսկ 153.5 միլիարդը՝ մաքսային մարմինների կողմից: «Հարկային մասով աճը կազմել է 43.1 միլիարդ դրամ կամ 9.4 տոկոս, իսկ մաքսային մասով՝ 3 միլիարդ դրամ կամ 1.9 տոկոս»,- հայտնեց Հարությունյանը:


Միեւնույն ժամանակ, ըստ Հարությունյանի ներկայացրածի, բարելավվել է հարկային վարչարարությունը: 2.5 անգամ նվազել է հարկային մարմնի կողմից իրականացված հսկողական միջոցառումների քանակը: «2016թ.-ի հոկտեմբերից մինչև 2017թ.-ի մարտ իրականացվել է 3588 հսկողական միջոցառում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 9090­ի համեմատ», - ասաց նա:


Նա նաեւ ներկայացրեց իրականացված ստուգումներ եւ լրացուցիչ վճարներ հարաբերակցությունը: «Եթե 6 ամիսների ընթացքում իրականացվել է 679 ստուգում և արձանագրվել լրացուցիչ վճարման ենթակա 12 միլիարդ դրամ գումար, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, Վարդան Հարությունյանի պարզաբանմամբ, իրականացվել է 855 ստուգում և արձանագրվել լրացուցիչ վճարման ենթակա 7.5 միլիարդ դրամ»,- պարզաբանեց ՊԵԿ նախագահը:


Բանախոսնը նաեւ հստակ տվյալներ ներկայացրեց ՀՀ տնտեսության «ակուլաների» շրջանում ստվերի մասին՝ տոկոսներով: «2016թ.-ի դեկտեմբերի վերջին խոշոր հարկ վճարողների մոտ ստվերը գնահատվում էր 48.8 տոկոս: Հիմա ստվերը նվազել է, մասնավորապես՝ մարտին այն կազմել է 33.2 տոկոս», - ասաց նա՝ հավելելով, որ ստվերի կրճատմանն ուղղված հետևողական աշխատանքների արդյունքում հարկային տեսչության կողմից ռիսկային գնահատված հարկ վճարողների միջին ամսական ստվերը նվազել է 32 տոկոսով:


«Տեսչությունում հաշվառված ոչ ռիսկային հարկ վճարողների կողմից 2016թ.-ի հոկտեմբերից 2017թ.-ի ապրիլ ամիսներին վճարված հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են ավելի քան 9 միլիարդ դրամով կամ 4.6 տոկոսով, մինչդեռ ռիսկային գնահատված 264 հարկ վճարողի կողմից վճարված հարկերն աճել են գրեթե 17 միլիարդ դրամով կամ ավելի քան 30 տոկոսով:


Ընդ որում, եթե 2016թ.-ի 4­-րդ եռամսյակում տեսչությունում գրանցված 521 հարկ վճարողից ռիսկային է գնահատվել 296­-ը, ապա 2017թ. առաջին եռամսյակում տեսչությունում գրանցված 617 հարկ վճարողից ռիսկային է 264­ը: Մենք շարունակում ենք հետևողական աշխատանք տանել ստվերը սպիտակ դաշտ բերելու համար»,­- ընդգծեց Վարդան Հարությունյանը:


Նրա գնահատմամբ սա աննախադեպ ցուցանիշն է: «Հայաստանի պատմության մեջ չի գրանցվել 107 միլիարդի հավաքագրում, և սուբյեկտիվ է ասելը, որ դա ստվերի հաշվին չէ: Ուրիշ տեղից անհնարին էր այս թիվն ապահովել», - ասաց նա՝ ասելով, որ ձեռնարկված միջոցառումներն ուղղված են հենց առաջին հերթին խոշորներին ստվերից դուրս բերելուն: