24.11.2024
Հակառակորդը գնդակոծել է Շանթ հետուստաընկերության մեքենան, օպերատորը վիրավորվել է. վիդեո
prev Նախորդ նորություն

Վարչապետը ծափերի ներքո Արփինե Հովհաննիսյանին ճանապարհեց ԱԺ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ճանապարհեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին Ազգային Ժողով: Հիշեցնենք, ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Արփինե Հովհաննիսյանը նորից վերադառնում է օրենսդիր աշխատանքի՝ օրերս նա մյուս իր գործընկերների հետ միասին ստացավ պատգամավորի մանդատը:


Վարչապետն այսօրվա նիստում բոլորի անունից շնորհակալություն հայտնեց Արփինե Հովհաննիսյանին համատեղ արդյունավետ աշխատանքի համար և ցանկացավ այն արդյունավետությունը, որը նախարարը ցուցաբերել էր կառավարության աշխատակազմում, ցուցաբերի նաև Ազգային ժողովում.


շնորհակալություն ձեզ չափազանց շատ»,- ասել է Կարեն Կարապետյանը ներկաների ծափերի ներքո:


Իր հերթին Արփինե Հովհաննիսյանը ևս շնորհակալություն հայտնեց և վարչապետին ու գործընկերներին մաղթեց արդյունավետ աշխատանք: