24.11.2024
Վետերան. Շուշիի ազատագրումը թույլ տվեց ՀՀ–ից ճանապարհ բացել դեպի Ստեփանակերտ
prev Նախորդ նորություն

ԱԱԾ. Իրանի քաղաքացիները Հայաստանում զբաղվել են առանց լիցենզիայի արտարժույթի փոխանակմամբ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգու­թյան ծառայության կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցա­ռում­­ների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու և առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառք իրականացնելու դեպքեր։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից: 


Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ԻԻՀ երեք քաղաքացի իրանական բանկային համակարգից ձեռք են բերել 6 հատ «Պոս-տերմինալ», դրանք տեղադրել են Երևան քաղաքի տարբեր հասցեներում վարձակալած տարածքներում և հա­մացանցի միջոցով համակցել իրանական տարբեր բանկերում բացված իրենց հաշվեհա­մար­­նե­րին։ Այնուհետև, հիշյալ «Պոս-տերմինալների» շահագործմամբ փաստացի զբաղվելով ապօ­րի­նի ձեռնարկատիրությամբ և առանց լիցեն­զիա­յի արտարժույթի առուվաճառքով, 1-5 տո­կոս միջնորդագումարի գանձմամբ Իրա­նից ժա­մա­նած գոր­ծա­րարների և զբո­սաշրջիկ­ների՝ բա­ցա­ռապես այդ երկրում օգտագործելու համար նախատեսված բանկային քարտերից գումար­նե­րը փոխանցել են վերոհիշյալ հաշվեհա­մար­ներին, իսկ Երևա­նում հաճախորդներին վճարել դրանց համարժեք ՀՀ դրամ կամ ԱՄՆ դոլար։



ՀՀ ԿԱ ազգային անվտանգու­թյան ծառայության քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ բանկային համակարգի շրջանցմամբ 2016-2017թթ. ըն­թացքում հիշյալ եղանակով իրա­կա­նացվել են շուրջ 580 մլն ՀՀ դրամի գործարքներ։


Նախաքննության ընթացքում մեկ անձ հատուցել է իր գործողություններով պե­տու­­թյա­նը պատճառած վնասը և քրեական օրեն­քի խրախուսական նորմի հիման վրա ազատ­վել ապօրինի ձեռնարկատիրության համար ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով նա­խա­տեսված քրեական պատասխանատվությունից։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188.1-րդ հոդվածի 1-ին մա­սով (առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի իրականացումը), վերջինիս վերա­բեր­յալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։


Ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշումներ են կա­յաց­վել նաև ԻԻՀ ևս երկու քաղաքացու ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ և 188.1-րդ հոդվածների 1-ին մա­սերով որպես մե­ղադրյալ ներգրավելու մասին: Նախաքննությունը շարունակվում է:


Ազգային անվտանգության ծառայությունը նախազգուշացնում է, որ ՀՀ բանկային հա­մակարգը շրջանցելով, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փորձերը հետայսու ևս կանխվելու են, նմանատիպ դեպքերի նկատմամբ իրականացվելու է մշտական վերահսկողություն։