22.04.2025
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից
prev Նախորդ նորություն

Վետերան. Շուշիի ազատագրումը թույլ տվեց ՀՀ–ից ճանապարհ բացել դեպի Ստեփանակերտ

1992 թվականի ապրիլի 19–ին մեզ հրամայել էին մեկնել Ստեփանակերտ` 9-րդ վաշտ։ Մենք այնտեղ էինք հավաքվել առանձին բրիգադներով և հրամանատար Արկադի Տեր–Թադևոսյանը մե առջև խնդիր էր դրել`սկսել Շուշիի գրոհը։ Մեր կողմից կռվում էին ոչ միայն հայեր, այլ նաև ռուսներ, եզդիներ և անգամ չեչեններ։ Այդ մասին«Газета.Ru»-ի հետ զրույցում հայտարարել է պատերազմի վետերան, կապիտան Մարինե Դուլյանը։

«Օպերացիան կրում էր «Հարսանիք լեռներում» անունը։ Մենք Բալուջայի տղաների հետ` ընդհանուր առմամբ 205 մարդ, բարձրացանք Ջանհասան և Քյոսալար։ Դրանք երկու գյուղեր են, որոնք գտնվում են Շուշի մերձակայքում` Ստեփանակերտի հակառակ կողմում»,– նշել է նա։

Ըստ նրա, քաղաքն ավերված չէր` հակառակորդն այն ականապատել էր, որպեսզի մեր տղաները բնակարանների տները բացելով` պայթեին։ Նրանք ականապատել էին անգամ մեքենաները։

«Շուշիից հակառակորդը Գրադներից անընդհատ կրակ էր արձակում Ստեփանակերտի ուղղությամբ։ Մարդիկ չէին կարողանում լքել տները և ապրում էին նղուներում։ Շուշիի ազատագրումը թույլ տվեց ՀՀ–ից ճանապարհ բացել դեպի Ստեփանակերտ»,– հավելել է նա։ 

ԱԱԾ. Իրանի քաղաքացիները Հայաստանում զբաղվել են առանց լիցենզիայի արտարժույթի փոխանակմամբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան