24.11.2024
ԵՄ դեսպանը հափշտակությունների աղմկահարույց գործի մասին.
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը գնդակոծել է սահմանամերձ Բաղանիսը

Նախօրեին ուշ երեկոյան ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերը, այդ թվում նաև Բաղանիս գյուղը:


Armlur-ի հետ զրույցում սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնել է, որ ադրբեջանական զինուժը երեկ գիշեր 22:00-ն 20 րոպե տևողությամբ կրակահերթ է արձակել Բաղանիսի համայնքի ողջ երկայնքով:

«Համեմատաբար այս պահին գյուղը հանգիստ է, տուժածներ չկան»,- ասել է համայնքապետը:


Նշենք, որ հակառակորդը ակտիվ է եղել նաև շփման գծում: Մասնավորապես, մայիսի 6-ին, 7-ին և լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 160 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2600 կրակոց:


ԱՀ ՊՆ-ից հայտնում են, որ շփման գծի արևելյան ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը մայիսի 7-ին կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (7 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (7 արկ):