Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է սկսվել մայիսի 7-ին, Երեւանի Արաբկիր վարչական շրջանում Պաշտպանության նախարարության եւ ոստիկանության աշխատակիցների միջը տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 26-ամյա Ա.Մ-ի, Երեւան քաղաքի 34-ամյա բնակիչ Հ.Թ-ի, Շիրակի մարզի Աշոցք գյուղի 27-ամյա բնակիչ Հ.Հ-ի, Արագածավան գյուղի 23-ամյա բնակիչ Վ.Ա-ի, Երեւան քաղաքի 24-ամյա բնակիչ Ն.Ա-ի, Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի 33-ամյա բնակիչ Կ.Թ.-ի, Երեւան քաղաքի 38-ամյա և 32-ամյա բնակիչներ Ա.Ս.-ի և Զ.Գ.-ի և 39-ամյա Հ.Ջ.-ի և 33-ամյա Ա.Մ.-ի միջև։
Աղբյուրի համաձայն՝ խուլիգանական դրդումներով խմբակային ծեծը հրահրողները եղել են ՀՀ ՊՆ աշխատակիցներ, որոնք նախ բռնություն են կիրառել ՃՈ աշխատակիցների, ապա դեպքի վայր ժամանած մյուս ոստիկանների նկատմամբ։
Նշվում է, որ Ա. Մ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես վաշտի հրամանատար, Հ. Թ-ն՝ ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ավագ հետախույզ, Հ. Հ-ն՝ ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես 3-րդ խմբի հրամանատարի տեղակալ, Վ. Ա-ն՝ ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, Ն. Ա-ն՝ ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային հետախույզ-գնդացրորդ, Կ. Թ-ն՝ ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային հետախույզ։
Տուժածներից Զ.Գ-ն ծառայում է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակում՝ որպես տեսուչ, Ա.Ս-ն ծառայում է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ, Ա. Մ-ն՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ։
Հ. Թ-ն անգամ մահակով ոչ միայն հարվածներ է հասցրել Ա.Մ-ն, այլեւ վնասել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ գումարտակի պարեկային թիվ 0202 պարեկային ավտոմեքենան։ Վիրավորների մի մասը տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն, մի մասն էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ա.Մ-ն, Հ.Թ-ն, Հ.Հ-ն, Վ.Ա-ն, Ն.Ա-ն եւ Կ.Թ-ն բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ նույնպես անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել ոստիկանության ծառայողների նկատմամբ։
Մայիսի 7-ին երեկոյան արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 19:00-ից 19:30-ը ընկած ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի վրա գտնվող «Արեւելյան խոհանոց»-ի դիմաց մի խումբ զինվորականներ դաժան ծեծի էին ենթարկել ոստիկանության 2 աշխատակիցների: Ոստիկանության աշխատակիցները ավագ տեսուչներ 38-ամյա Ա.Ս-ն ու 32-ամյա Զ.Գ-ն են, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արամյանց բժշկական կենտրոն: