24.11.2024
Գյումրիում 102-րդ ռազմաբազայի շուրջ 200 աշխատակից գործադուլ է անում
prev Նախորդ նորություն

Հայ տնտեսավարողների համար զգալիորեն կկրճատվեն միջազգային բեռնափոխադրման ծախսերը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Կաբոտաժային փոխադրումների ազատականացման փուլային ծրագրի» պահանջներն ապահովելու նպատակով նախկինում ընդունված որոշումներից մեկում փոփոխությունների նախագծին:


Ներկայում ՀՀ և այլ պետությունների միջև տրանսպորտի բնագավառում կնքված միջազգային համաձայնագրերի պահանջներին համապատասխան ՀՀ-­ում և այլ պետություններում ավտոմոբիլային տրանսպորտով կաբոտաժային բեռնափոխադրումներն արգելվում են: Սակայն 2015թ. հունվարի 1-­ից՝ ՀՀ ԵԱՏՄ-­ին անդամակցելուց հետո, տրանսպորտի բնագավառի քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը համարվում է անդամ պետությունների տարածքում կաբոտաժային փոխադրումների ազատականացումը: Ըստ այդմ, որոշմամբ կանոնակարգվելու են ԵԱՏՄ անդամ­ պետություններում հաշվառված միջպետական բեռնափոխադրողների կողմից ՀՀ տարածքում կաբոտաժային փոխադրումները:


Նշենք, որ բացի այդ, ՀՀ­-ում հաշվառված բեռնափոխադրողները միջպետական բեռնափոխադրում կատարելուց հետո անդամ ­պետության տարածքում կարող են իրականացնել մեկ կաբոտաժային բեռնափոխադրում, ինչը հնարավորություն կտա զգալիորեն կրճատել միջազգային բեռնափոխադրման ծախսը և կհանդիսանա լրացուցիչ եկամտի  աղբյուր հայ բեռնափոխադրողի համար: Արդյունքում` հայ բեռնափոխադրողները տվյալ բնագավառում կկատարեն ներդրումներ, ինչը կնպաստի տրանսպորտային պարկի թարմացմանը, միջպետական բեռնափոխադրումների զարգացմանը: