24.11.2024
Ժիրայր Սեֆիլյան, Ֆոտո՝ Սպուտնիկ
prev Նախորդ նորություն

ՀՀԿ-ն կստանա 67 տոկոս, «Ելք»-ը՝ 21, իսկ «Երկիր Ծիրանի»-ն՝ 12 տոկոս. Ադիբեկյան

Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ արդեն հաջորդ կիրակի օրը կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ն կստանա ընտրողների ձայների 67 տոկոսը, «Ելք» դաշինքը՝ 21 տոկոսը, իսկ Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 12 տոկոսը: Այս մասին են վկայում «Սոցիոմետր» ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքները:


Ադիբեկյանի խոսքով, եթե ՀՀԿ-ի ընտրազանգվածը հստակ է, ապա հարցվածների մեջ մեծ մաս են կազմում չկողմնորոշված ընտրողները, որոնք տատանվում են «Ելքի» և «Երկիր Ծիրանի»–ի միջև: Հարցվածների 67 տոկոսը գտնում է, որ փոփոխությունները Երևանում անցած տարիներին եղել են նորմալ կամ վիճակը ավելի է լավացել, ինչը պայմանավորել են Տարոն Մարգարյանով: Սակայն հարցվածների 19 տոկոսը գտնում է, որ իրավիճակը ավելի է վատացել:


Սոցիոլոգը նաև նշել է, որ ընտրություններին առավելագույնը սպասվում է 57 տոկոս ակտիվություն, բայց առավել օպտիմալ է, որ ընտրություններին կմասնակցի երևանցիների 49 տոկոսը: