24.11.2024
Էրդողանի օրոք Թուրքիան երես թեքեց ԵՄ մուտք գործելուց. Եվրոպական հանձնակատար
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Սիրիան` ՌԴ–ի և Թուրքիայի ամենամեծ տարաձայնությունն է

Այսօր Սոչիում կայանալու է ՌԴ–ի և Թուրքիայի նախագահների հանդիպումը։ Հանրաքվեի ավարտից հետո Էրդողանը սկսել է զբաղվել ակտիվ արտաքին քաղաքականությամբ։ ՌԴ–ի հետ հարաբերությունները նրա համար առանցքային են, փոխանցում է svpressa.ru կայքը։

Թուրք փորձագետ Թաներ Բեքսոյը հայտարարել է, որ Էրդողանը վերջերս էր ՌԴ–ում և այդ հանդիպումը շատ լավ անցավ։ Սակայն ամենակարևորն այն է, որ ձեռք բերվող պայմանավորվածությունները կյանքի կոչվեն` դժվար է կանխատեսել, թե ինչ է լինելու այս հանդիպման արդյունքը։

Ըստ նրա, Էրդողանը Պուտինին ընկեր է անվանում և այժմ ցանկանում է իր ընկերը դարձնել ողջ ՌԴ–ն։ ԵՄ–ն այժմ հակաթուրքական քաղաքականություն է իրականացնում` Թուրքիան Էրդողանի օրոք դադարել է լինել Բրյուսելին հնազանդ երկիր։

«Սիրիան`ՌԴ–ի և Թուրքիայի ամենամեծ տարաձայնությունն է։ Էրդողանը չի աջակցելու Ասադին։ Այստեղ պետք չի փնտրել ԱՄՆ–ի ազդեցությունը` Էրդողանի Ասադի դեմ էր հանդես եկել, երբ նոր էր սկսվել պատերազմը։ ՌԴ–ում այլ կերպ են վերաբերվում Սիրիայի նախագահին։ Սոչիում կողմերը կմնան իրենց դիրքորոշումներին Ասադի հարցում»,–հավելել է նա։