24.11.2024
Իտալիայի Տոլֆա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
prev Նախորդ նորություն

Էրդողանի օրոք Թուրքիան երես թեքեց ԵՄ մուտք գործելուց. Եվրոպական հանձնակատար

Էրդողանի օրոք Թուրքիան երես թեքեց ԵՄ մուտք գործելուց։ Այդ մասին է հայտարարել բարիդրացիական հարևանության տարածման քաղաքականության գծով եվրոպական հանձնակատար Յոհաննես Հանը:

«Բոլորին է պարզ, որ ծայրահեղ դեպքում ներկա պահին Թուրքիան հեռանում է ԵՄ մուտք գործելու հնարավորությունից: Մեր փոխհարաբերությունների կենտրոնում պետք է որևէ այլ բան լինի: Մենք պետք է տեսնենք, թե ինչ կարելի է անել ապագայում, հասկանալու համար, թե կարո՞ղ ենք արդյոք վերսկսել որևէ համագործակցություն»,- ընդգծել է նա:

«Թուրքական ժողովրդավարություն չի կարող լինել: Կա միայն մեկ ժողովրդավարություն: Եվ թուրք ժողովուրդն ունի ազատականության միևնույն իրավունքներն, ինչ եվրոպացիները»,- հայտարարել է Հանը: