24.11.2024
Բալասանյան. Նոր պատերազմի դեպքում Ադրբեջանը լուրջ խնդիրներ է ունենալու
prev Նախորդ նորություն

Այստեղ մենք բան ունենք անելու. Վարչապետը՝ վարկերը վաղաժամ մարելու տույժերի մասին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստում ուշադրություն դարձրեց այն խնդրի վրա, որ հայաստանյան բանկերը քաղաքացիների կողմից համապատասխան վարկային պարտավորությունները վաղաժամ մարելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառում են տույժեր կամ տուգանքներ: 


Վարչապետի խոսքով, այս խնդրով բազմաթիվ դիմումներ են ստացել.


«Նման մեխանիզմը, չնայած իր առավելություններն ունի, սակայն դեռ մեր համաքաղաքացիների, նույնիսկ տնտեսվարող սուբյեկտների համար վաղաժամ է: Այստեղ մենք բան ունենք անելու, որոնք կխրախուսեն բարեխիղճ վարկատուներին»,-ասաց վարչապետը:


ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը արձագանքեց, թե դա միջազգային պրակտիկա է: Նաև տեղեկացրեց, որ յաս խնդիրը իրենց օրակարգում է և այս պահին էլ ԱԺ-ում է մի օրենքի նախագիծ, որը երկու ընթերցում է անցել, սակայն քանզի խորհրդարանի վերջին նիստերը չկայացան՝ քվեարկությունը դեռ չի կայացել: Համաձայն այդ փոփոխությունների՝ սահմանափակվում է հիփոթեքի դեպքում տույժ ու տուգանքներ դնելը.


«Վարկերի մասով այդ հարցը լուծված է»,- հավաստիացրեց Ջավադյանը:


Վարչապետը հավելեց, որ եթե այս խնդրով կառավարությունն անելիք ունի, ապա  պետք է այն բարձրաձայնել, որպեսզի հարցն արագ կարգավորվի: