10.06.2026
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
prev Նախորդ նորություն

Սրիկայություն. Իվետո Տոնոյանը բնութագրել է Հովիկ Աղազարյանի արարքը

ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեկնաբանել է նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի այն հայտարարությունը, թե Խաչատուր Սուքիասյանը բանակցում է Գագիկ Ծառուկյանի հետ, որ ԲՀԿ-ն կոալիցիայի մաս կազմի և ՔՊ-ին հնարավորություն տրվի ընտրել սահմանադրական օրենքներ և այդ բանակցությունների արդյունքից է կախված ԲՀԿ-ն ԱԺ կանցնի, թե ոչ.


"Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, կբնութագրեմ ընդամենը մեկ բառով՝ սրիկայություն։

Այն օրերին, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բոլոր իրավական գործիքների կիրառմամբ պայքարում է իր դեմ իրականացվող հրեշավոր անարդարության դեմ՝ յուրաքանչյուր ընտրողի քվեն պաշտպանելու, վերահաշվարկներ իրականացնելու և անցած ընտրություններում ժողովրդի կամարտահայտության իրական պատկերը վերականգնելու համար, նախկին քպական Հովիկ Աղազարյանը զբաղված է, մեղմ ասած, անպարկեշտ բամբասանքով։ Պատվերի նպատակը նույնիսկ էական չէ։

Ես զգուշացնում եմ, որ դատական հայցեր են ներկայացվելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խաղալ մեր բարի համբավի հետ",- գրել է Տոնոյանը Facebook-ի իր էջում։

Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Հաջորդ նորություն next