24.11.2024
Հրաչյա Հարությունյանը կփոխանցվի Հայաստան
prev Նախորդ նորություն

Ջեմալ փաշայի թոռը ցավակցել է հայ ժողովրդին

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռը՝ թուրք գրող և լրագրող Հասան Ջեմալը, ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին  Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ:

«Ես կիսում եմ իմ հայ եղբայրների՝ ապրիլի 24-ի ցեղասպանության ցավը»,-թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հասան Ջեմալը:

Հասան Ջեմալի 2012-ին գրված Հայոց ցեղասպանության մասին «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը թարգմանվել է նաև հայերեն: Նա մի քանի անգամ եկել է Հայաստան, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Դեռևս 2014-ին Երևանում կայացած գրքի շնորհանդեսի ժամանակ Ջեմալը հայտարարել էր, որ «Երևան չի եկել` ասելու այն, ինչ մենք ենք ցանկանում լսել»: