Արթուր Օսիպյանի կալանավորումը Փաշինյանի հերթական բռնաճնշումն է արցախցիների հանդեպ
Արթուր Օսիպյանի կալանավորումը Փաշինյանի հերթական հաշվեհարդարն ու բռնաճնշումն է ընդդիմախոսների ու արցախցիների հանդեպ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Էլ չասեմ Արթուրի ու արցախցիների դեմ ուղղված նրա վիրավորական ու ատելությամբ լեցուն խայտառակ արտահայտությունների մասին, որոնք հստակորեն ցուցադրում են նրա արժեհամակարգն ու գաղափարախոսությունը:
Արթուրը օրինական ու կառուցողական վարք է դրսևորել Փաշինյանի հետ, իսկ Արցախում բազմապատիկ անգամ ավելի ապակառուցողական էր իրեն պահում, բայց դա հանդուրժվել է իշխանությունների կողմից՝ հանուն ժողովրդավարական սկզբունքների ու հանրային համերաշխության պահպանման:
Ահա սա է «ժողովրդավար» Փաշինյանի ղեկավարած Հայաստանը, որն էլ ավելի վատն է դառնալու, եթե հանկարծ նա վերընտրվեց»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ մայիսի 18–ին Երևանում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին ու Արցախի վերաբերյալ հարցեր ուղղել նրան, Փաշինյանն էլ հունից դուրս էր եկել և վիրավորական արտահայտություններ արել Օսիպյանի հասցեին։