14.06.2026
Պապոյան. Հայաստանը չորս ամսում կրկնապատկել է արտահանումը դեպի Չինաստան և ԵՄ
prev Նախորդ նորություն

ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հանդիպում են ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:


Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային նոր հայեցակարգին, գործարար միջավայրի բարելավմանը, հարկային քաղաքականության կանխատեսելիությանը, ինչպես նաև տնտեսվարողների համար առավել նպաստավոր պայմանների ձևավորմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր։


Կողմերը կարևորել են պետական և մասնավոր հատվածների միջև շարունակական երկխոսությունն ու համագործակցությունը՝ ընդգծելով, որ նման քննարկումները նպաստում են ավելի արդյունավետ լուծումների մշակմանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին
Հաջորդ նորություն next