6.06.2026
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
prev Նախորդ նորություն

Հայաստանում մեկնարկել է ԶՈՒ պատմության մեջ ամենախոշոր ռազմամարզական փոխանցումավազքը

Մայիսի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիսավորությամբ տրվել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքի մեկնարկը։


Ռազմամարզական միջոցառման մասնակիցներին ողջունել և փոխանցումավազքը մեկնարկող խմբին ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձն է փոխանցել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։


Փոխանցումավազքը ՀՀ զինված ուժերի պատմության մեջ ամենախոշոր ռազմամարզական միջոցառումն է։ Այն անցնելու է ՀՀ ամբողջ տարածքով, և երթուղին կազմելու է 1450 կմ։


Ռազմամարզական միջոցառումը կավարտվի մայիսի 27-ին։


 

 ՀՀ–ում վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջընթացը  բարձր է գնահատվել
Հաջորդ նորություն next