18.06.2026
Բարգավաճ Հայաստան. հետպատերազմյան զարգացման տեսլական
prev Նախորդ նորություն

Առաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 20-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:


ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի տեղեկացմամբ փոփոխության և լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի որոշակի գործառույթներում նախատեսվող փոփոխություններով: Նախագծով առաջարկվում է կատարել մի շարք փոփոխություններ և լրացումներ՝ նպատակ ունենալով արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները, ապահովել դրա համապատասխանությունը միջազգային լավագույն փորձին և ընթացիկ կարիքներին: Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյուքում կբարելավվի հավատարմագրման ոլորտի կարգավորման հստակությունն ու կիրառելիությունը, կներդրվեն նոր հասկացություններ և մեխանիզմներ, օրինակ՝ համապատասխանության գնահատման սխեմա, տեխնիկական գնահատող: Կսահմանվեն հստակ ընթացակարգեր բողոքարկման, գնահատման, ռեեստրների վարման համար: Կսահմանվեն նաև ընթացակարգեր համապատասխանության գնահատման սխեմաների մասնագիտական վերլուծության համար, կավելանան հավատարմագրման դադարեցման հիմքերը:


Նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը, այն նախատեսվում է քննարկել Ազգային ժողովի՝ մայիսի 26-ին մեկնարկող հերթական նիստերի ընթացքում:


 


 

Առաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտները
Հաջորդ նորություն next