23.11.2024
ՀՔԾ-ն «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրության փաստով քրեական գործ հարուցեց
prev Նախորդ նորություն

«Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ»-ը շարունակելու է ներդրումային ծրագրերը ՀՀ-ում

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ» աուդիտորական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էդվարդ Նասբաումի գլխավորած պատվիրակությանը:


Իր խոսքում վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է և բաց քննարկելու ընկերության յուրաքանչյուր առաջարկ և կարևորել է «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի փոխգործակցությունը՝ մեր երկրում բիզնես միջավայրի բարելավման համատեքստում:


Իր հերթին Էդվարդ Նասբաումը նշել է, որ Հայաստանը «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի կարևորագույն գործընկերներից մեկն է, իսկ ընկերությունը 20 տարիների ընթացքում մեր երկրում հասել է լուրջ հաջողությունների, զբաղեցնում է աուդիտորական շուկայի 30 տոկոսը:


Նասբաումն ընդգծել է, որ շարունակելու են ներդրումային ծրագրերը ՀՀ-ում և պատրաստակամություն հայտնել կառավարության, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ խթանել տնտեսության զարգացմանը: