18.04.2025
Մամուլի տեսություն. Երևան-Ստեփանակերտ այդպես էլ չկայացած չվերթի ուղևորը
prev Նախորդ նորություն

Հաջորդ շաբաթ Սահմանադրական դատարանը կորոշի նոր ԱԺ-ի ճակատագիրը

ՀՀ Սահմանադրական դատարանը «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումը` ՀՀ ԿԸՀ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումը վիճարկելու վերաբերյալ գործի դատաքննությունը տեղի կունենա ապրիլի 25-ին: Այս մասին տեղեկանում ենք ՍԴ-ից:


Դաշինքի դիմումի հիմքում ընկած է այն մտայնությունը, որ 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում չեն ապահովվել այն հիմնական սկզբունքները, որոնք, ըստ Սահմանադրության, պետք է պետությունը ապահովի: Դրանք են՝ կամքի ազատ ձևավորումը, ազատ կամարտահայտությունը, քվեարկության գաղտնիության իրավունքը: Ավելի քան 40 էջանոց դիմումում անդրադարձել է արվում վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրակաշառքի դեպքերին, ներկայացրել տեսանյութեր և այլ հնարավոր ապացույցներ։


Նշենք, որ դաշինքը միակն է, որը բողոքարկեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ավելի վաղ ՀՀ ԿԸՀ-ն մերժել էր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը` Ազգային ժողովի ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: 


VERELQ-ի տեղեկություններով, նորընտիր Ազգային Ժողովի պատգամավորները իրենց մանդատները կստանան ապրիլի 28-ին, իսկ ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 16-ին:

ՀՔԾ-ն «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրության փաստով քրեական գործ հարուցեց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար