24.11.2024
Անկարան փորձում է հասնել Մոսկվայի կողմից պատժամիջոցների ամբողջական չեղարկմանը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Իրանում նախագահական ընտրությունները միշտ անկանխատեսելի են

Իրանում նախագահական ընտրությունները միշտ անկանխատեսելի են`ամեն ինչ որոշվում է վերջին պահին։ Ամեն բան կախված է նրանից, թե դիտորդական խորհրդում թույլ կտա մասնակցել նախագահական ընտրություններին։ Այդ մասին "Вестник Кавказа"–ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի փորձագետ Լանա Ռավանդի–Ֆադաին։

Նրա խոսքով, խոշոր քաղաքներում` Թեհրանում, Իսֆահանում, Թեբրիզում ընտրողների զգալի մասն իրենք են ձևավորում իրենց կարծիքը թեկնածուների մասին, իսկ փոքր քաղաքերում և գյուղերում ընտրողներն ականջալուր են իմամների խոսքին, որոնք հնչեցվում են ուրբաթ օրը մզկիթներում։

ԱՄՆ–ում իշխանության է եկել Դոնալդ Թրամփի վարչակազմը, ով աչքի է ընկնում իսրայելամետ և հակաիրանական քաղաքականությամբ։ Հասան Ռոհանին համարվում է ռեֆորմատոր, այսինքն թույլ թեկնածու։ Թեհրանին անհրաժեշտ է գտնել ուժեղ թեկնածու` պահպանողական, ով կկարողանա դիմակայել Թրամփին։

«Այդպիսի ուժեղ թեկնածու է Մոհսեն Ռեզաին, չնայած դա դեռ չի առաջադրվել։ Նա շատ լավ տնտեսական ծրագիր ունի, նրան աջակցում է Իսլամական հեղափոխության պահապանների գունդը», –նշել է նա։

Ըստ նրա, չնայած մարդիկ դժգոհ են Հասան Ռոհանիից, նա շանսեր ունի զբաղեցնել երկրորդ անգամ նախագահի աթոռը։