24.11.2024
Ռուսական ռազմակայանում սկսվել է ձմեռային շրջանի ուսուցման ստուգարքների հանձնումը
prev Նախորդ նորություն

Աբրահամյանը նոր կառավարության գործունեության շնորհիվ դրական փոփոխություններ է տեսնում

Կարծում եմ, որ այս ընտրությունների արդյունքում նոր ձևավորվող կառավարությունը կփորձի ամեն ինչ անել, որպեսզի նպաստի ՀՀ զարգացմանը: Դրական փոփոխություններ եմ տեսնում: Այս մասին այսօր 1in.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով նոր կառավարության գործունեությանը:


Նրա խոսքով, գուցե ժողովրդի համար տեսանելի չեն այդ արդյունքները, բայց իր համար, ով վարչապետ է եղել, դրանք տեսանելի են: Աբրահամյանը նաև ավելացրեց, որ ժամանակ է հարկավոր, որպեսզի արդյունքները լինեն ավելի տեսանելի.


«Ժամանակ է պետք, որպեսզի արդյունքները լինեն տեսանելի, և ես կարծում եմ, որ այդ ժամանակը գալու է»,- ասել է նա: Նախկին վարչապետը այս անգամ ևս խուսափել է իր ապագա ծրագրերի մասին խոսել՝ նշելով, թե «ժամանակը ցույց կտա»: իսկ հարցին՝ որևէ խոստում իրեն տրվել է, արձագանքել է. «Ոչ մի խոստում որևէ մեկը չի տվել»: