16.03.2026
ԳՀԽ-ն մերժելի որակեց Եկեղեցու հասցեին հնչեցրած շինծու վերագրումները
prev Նախորդ նորություն

Իրականում դեռ ամեն ինչ կորած չէ, մենք դեռ ոտքի կանգնելու հնարավորություն ունենք

Շաբաթ օրը տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ։ Նման հանդիպումներից հետո ես հասկանում, որ իրականում դեռ ամեն ինչ կորած չէ ու որ մենք դեռ ոտքի կանգնելու ու կքած մեջքներս ուղղելու հնարավորություն ունենք։


Գրագետ, հայրենասեր ու սրտացավ այս երիտասարդները բարձրաձայնեցին ամենասուր խնդիրները և ներկայացրին դրանց լուծման իրենց առաջարկներն ու ծրագրերը։ Քննարկումը ցույց տվեց, որ մեր երկրում կա մտածող, նախաձեռնող և պատասխանատվություն կրող երիտասարդ սերունդ, որը պատրաստ է իր մասնակցությունն ունենալ Հայաստանի զարգացման ու հզորացման գործում։

Գագիկ Ծառուկյանը և նրանց ընկերն էր և փորձառու խորհրդատուն, ով հայտարարեց, որ միշտ պատրաստ է աջակցել նրանց սրտացավ նախաձեռնություններին։ Նրա խոսքով երկրի զարգացման հիմքում պետք է լինի կրթված, ուժեղ ու նորարարական գաղափարներով լի երիտասարդ սերունդը։

Հանդիպման մանրամասներն առաջիկայում կներկայացվի տեսանյութի միջոցով։ Բոլորին խորհուրդ կտամ նայել։


Իվետա Տոնոյան