12.02.2026
«Լույսի ծածկագիրը». թատրոնը մտնում է թանգարան
prev Նախորդ նորություն

ՀՀ դեսպանը Ֆրանկոֆոնիայի քաղաքական հանձնաժողովի նիստին

Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի Հանրապետության վարչապետի անձնական ներկայացուցիչ, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է կազմակերպության քաղաքական հանձնաժողովի 257-րդ նիստին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։


Նշվում է, որ իր ելույթում դեսպան Խաչատրյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին` վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։ Դեսպանը ներկայացրել է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում TRIPP նախագծի իրագործման ընթացքը։


Դեսպան Արման Խաչատրյանը նաև նշել է, որ Հայաստանը շարունակում է 2027թ․ Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները և վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը ՖՄԿ-ի համապատասխան մարմինների հետ:


Անդրադառնալով հունիսի 7-ին նախատեսվող ընտրություններին՝ դեսպանն ընդգծել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունն՝ ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ` միջազգային չափանիշներին համապատասխան և կարևորել է ՖՄԿ դիտորդական առաքելության ներկայությունը։ 

Մասիս համայնքի նախկին ղեկավարի եղբայրը կալանավորվել է 1 ամսով
Հաջորդ նորություն next
 ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը
12.02.2026
ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը