12.02.2026
Սահմանվել է ՀՀ ԱԺ  ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակ վճարովի եթերի արժեքը
prev Նախորդ նորություն

«Լույսի ծածկագիրը». թատրոնը մտնում է թանգարան

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ ներկայացումը, որի հիմքում Իսահակյանի մանկական ստեղծագործությունների ծաղկաքաղի արդյունքում ստացված գրական նյութն է: Գլխավոր առանցքը «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթն է, որի հերոսները հանդիպում են Իսահակյանի պատմվածքների այլ հերոսների հետ մեկ հիմնական ասելիքի շուրջ. այն է՝ լույսի, գիտելիքի, բարության ճանապարհի որոնումը:

Բեմականացման հեղինակը բեմադրիչ Քրիստինա Ասրյանն է: Նա տիրապետում է այն ջինջ, ազնիվ, պարզ, բայց միաժամանակ խորունկ արտահայտչալեզվին, որով ցանկացած տարիքի երեխայի փոխանցում է կարևոր, ուսուցողական ուղերձներ: Մթնոլորտն ամբողջանում է երաժշտության և անիմացիայի միջոցով, որոնք ավելի ժամանակակից են դարձնում թատերային լեզուն:

Դերասանուհին Ալլա Սահակյանն է, ինտերակտիվության տարրն այս ներկայացման հիմնական խաղաքարտն է: Դերասանուհին ճիշտ նախանշված պահերին երեխաներին ներգրավում է հեքիաթի գործողությունների մեջ, հարցեր ուղղում ու դրանք անպատասխան չի թողնում՝ յուրաքանչյուր երեխայի մոտ առաջացնելով զգացողություն, որ իր միտքը լսվել է ու իր կարծիքը կարևոր է: Նա Իսահակյանի իմաստուն խոսքի և դերասանական հմտության շնորհիվ նրբորեն ուղղորդում է մանուկների մտքերը, բացում գիտելիքի ու բարության դռները նրանց գիտակցության մեջ: 


Ներկայացման ավարտին բարձրացված գաղափարը նյութականանում է նաև բեմական արտահայտչալեզվով՝ փոքրիկ մոմերը սփռվում են հանդիսասրահով մեկ. ասես դերասանուհին բաժին է հանում իսահակյանական իմաստնությունից ու լույսից բոլոր ներկաներին: Այսպիսով հեքիաթի ուղերձները շարունակում են ապրել ներկայացումից հետո էլ:  

ՀՀ դեսպանը Ֆրանկոֆոնիայի քաղաքական հանձնաժողովի նիստին
Հաջորդ նորություն next
 ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը
12.02.2026
ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը