6.02.2026
Երևանում՝ տներից մեկի բակում, հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին

Փետրվարի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:


Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր և անդրադարձել հարաբերությունների հետագա զարգացմանը:


Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն նաև անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու վերջին զարգացումներին: Այդ համատեքստում Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային փոխկապակցվածության և ենթակառուցվածքային զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև ՀՀ ջանքերը՝ ուղղված խաղաղության ինստիտուցիոնալացմանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին
Հաջորդ նորություն next